Գլխավոր Մամուլ Կորոնավիրուսի թեստերը վերջանո՞ւմ են. իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս

Կորոնավիրուսի թեստերը վերջանո՞ւմ են. իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս

69

«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի տարածման տեմպերն ահագնանում են։ Իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս, սակայն պայքարը կազմակերպելու առումով նոր քայլեր չեն ձեռնարկվում։ Երեկ Առողջապահական եւ Սննդի անվտանգության տեսչական մարմինները զգուշացումներ տարածեցին, հայտարարեցին, որ կասեցվում է մի շարք սննդի օբյեկտների աշխատանքը, եւ կփակվեն բոլոր այն հիմնարկները, որոնք անվտանգության կանոնները չեն պահպանի։ Նիկոլ Փաշինյանը հերթական «լայվը» մտավ եւ հոգեբանական, բարոյախրատական քարոզ կարդաց։ Առողջապահության նախարարությունը հայտարարություններ տարածեց, թե ում են հոսպիտալացնում, ում են տներում մեկուսացնում։ Եվ այս ամենին զուգահեռ, լուրեր տարածվեցին, որ կորոնավիրուսի թեստերն են վերջանում, ուստի թեստ անում են միայն ծայր անհրաժեշտության դեպքում եւ ըստ կարեւորության։ Մի բան պարզ է՝ վիրուսի դեմ պայքարում մեր հույսը միայն մեզ վրա պետք է դնենք»: