Գլխավոր Նորություններ «Վիրավոր հայրը հետեւել է՝ ինչպես են ընտանիքին շտապ հավաքում եւ տանում հայտնի...

«Վիրավոր հայրը հետեւել է՝ ինչպես են ընտանիքին շտապ հավաքում եւ տանում հայտնի չէ՝ ուր». Մարգարիտա Սիմոնյան

167

Russia Today-ի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանն օրերս Instagram-ում լուսանկար եւ գրություն է տեղադրել ի հիշատակ Մայա տատիկի, որը մահացել է նախորդ տարի։ Նրա պատմությունը համահունչ է այս օրվան՝ կնոջ բարդ ճանակատագիր, որն անցել է պատերազմի հնոցով եւ ստալինյան ռեպրեսիաների միջով…

«Այսօր ուղիղ մեկ տարի  անցել այն օրվանից, երբ մահացել է Մայա տատիկս, որն իր կապուտաչյա երիտասարդության լավագույն ժամանակներն ապրել է որպես ազգի թշնամի։ Նա տասնմեկ տարեկան է եղել, երբ հայրը վիրավորել են։ Նա ճակատ է մեկնել պատերազմի առաջին իսկ օրերից։ Վիրավոր վիճակում գտնվում էր Սիմֆերոպոլի հոսպիտալում, արդեն ապաքինվում էր եւ այդ օրը, որպեսզի մահճակալը չզբաղեցներ, նրան տուն ուղարկեցին. տունը հոսպիտալի հարեւանությամբ էր։

Ժամը երկուսին դուռը թակեցին։ Ոչինչ չբացատրեցին։ Բացի նրանից, որ իմ 11-ամյա տատիկը, նրա կրստեր եղբայրը եւ կրծքով կերակրվող քույրը, ինչպես նաեւ նրանց մայրն այսօրվանից ազգի թշնամիներ են եւ ենթակա են աքսորման հայտնի չէ՝ ուր։ 20 րոպե անց։ Իսկ հայրը՝ խորհրդային մարտիկ, կմնա բուժվելու եւ հետո կվերադառնա ճակատ։

20 րոպե վիրավոր հայրը նայում էր՝ ինչպես են իր ընտանիքին շտապեցնում հավաքվել՝ արցունքներն աչքերին եւ տեղափոխում հայտնի չէ՝ ուր։ Նրանց  տեղափոխել են Ուրալ։ Բահեր են տվել ու ասել. «Գետնափոր տուն փորեք, ապրեք»։ Ոչ ոք չի հաշվել՝ քանի մարդ է մահացել ճանապարհին՝ անասունների տեղափոխման համար նախատեսված խեղձուցիչ վագոններում՝ հղիներ, ծերեր, կրծքով կերակրվող երեխաներ եւ հիվանդներ»։