Գլխավոր Նորություններ Ցավալի լուր. 34-ամյա վիրաբույժ է մահացել

Ցավալի լուր. 34-ամյա վիրաբույժ է մահացել

338

Կորոնավիրուսից մահացել է Ստուպինի շրջանային կլինիկական հիվանդանոցի վիրաբույժ Ալեքսեյ Մարտինովը։ Այս մասին հայտնում է բուժհաստատության կայքը։

«Նա գլխավորել է մի խումբ բժիշկների, որոնք ապրիլի 17-ին ընդունել են առաջին հոսպիտալացվածներին՝ վարակված COVID-19-ով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են հիվանդանոցում, Մարտինովը չի կարողացել ավարտին հասցնել երկշաբաթյա հերթափոխը, քանի որ վատ է զգացել: Նրա կորոնավիրուսի թեստը դրական է եղել։

Վիրաբույժին տեղավորել են նրա ղեկավարած բաժանմունքում, սակայն երբ թոքաբորբը սկսել է խորանալ, նրան տեղափոխել են տարածաշրջանային պրոֆիլային կլինիկա և միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին:
Չնայած բժիշկների ջանքերին՝ Մարտինովին փրկել չի հաջողվել:

34-ամյա վիրաբույժը երեք երեխա ուներ։