Գլխավոր Նորություններ Սարսափելին դեռ առջևում է, մահացածների ամենամեծ թիվը չէ սա. Տեսանյութ

Սարսափելին դեռ առջևում է, մահացածների ամենամեծ թիվը չէ սա. Տեսանյութ

214

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 452-ով՝ հասնելով 7 հազար 113-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, մահացածների ընդհանուր թիվը հասել է 87,- հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունից առողջացածների թիվն ավելացել է 81-ով և հասել 3 հազար 145-ի: Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 51 հազար 594 է:

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է՝ բուժառուները եղել են 58, 61, 67, 69, 85, 86 տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

 Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանի հետ: