Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարություն եղավ, որ բոլորը պետք է դիմակներ կրեն՝ այդ թվում խոսելիս: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` այդ մասով հարց ուղղեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։
«Ամբողջ նիստի ժամանակ պետք է դիմակ կրենք, ճիշտ եմ հասկացե՞լ»։ Էդմոն Մարուքյանն Արարատ Միրզոյանին հիշեցրեց, որ Սահմանադրությամբ արտակարգ դրությունը չի տարածվում Ազգային ժողովում։
«Ազգային ժողովում խոսելիս անհարմար է դիմակով խոսել, և դա չի կարող համարվել կանոնների խախտում։ Ուզում եմ հիշեցնել Սահմանադրության այն նորմը, որ արտակարգ դրությունը չի տարածվում Ազգային ժողովի վրա և հետևաբար պարետի որոշումները դուք չեք կարող կիրառել խորհրդարանում և պատգամավորին դուրս հրավիրել», — ասաց Մարուքյանը։