Գլխավոր Նորություններ Լայվերով,սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում․ Շարմազանով

Լայվերով,սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում․ Շարմազանով

410

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Լայվերով,սելֆիներով և ծառից ծառ թռնելով՝ անհնար է կորոնավիրուսի դեմ պայքարել։

Նիկոլն համավարակի աննախադեպ տարածման մեղքը գցեց “սիրելի հայրենակիցների” գրպանը։

Ասում է, հույսներս ժողովրդի պատասխանատվությունն էր,բայց…

Բա հիմա ո՞նց չասես,այ ընկեր,կարանտինի ժամանակ դու չէ՞իր առանց դիմակների կառավարության նիստ անում ու “դաչայումդ” հանձնարարականներ տալիս պարետին։

Դու պատասխանատվություն ունեցե՞լ ես, որ մի հատ էլ ժողովրդին ես մեղավոր կարգում:

Լայվերով,սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում։

Այս խայտառակ իրավիճակի միակ պատասխանատուն դու ես և քո միակ սխալն այն է,որ դեռ հրաժարական չես տվել»։