Գլխավոր Նորություններ Ցավոք, կրկին կարանտինային ռեժիմ կարող է սահմանվել. պարետը չբացառեց

Ցավոք, կրկին կարանտինային ռեժիմ կարող է սահմանվել. պարետը չբացառեց

1471

Տնտեսական սահմանափակումներ մոտ ժամանակներում չեն սպասվում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Ցավոք սրտի, մենք այսօր քննարկեցինք և չբացառեցինք որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանում», – նշեց Ավինյանը՝ հավելելով, որ  ամեն ջանք դրվելու է, որ համապետական մասշտաբով չվերադառնանք կարանտինային ռեժիմի։

Ավինյանը նաև նշեց, որ քննարկել են թեստավորման քաղաքականությունը․ «Մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավման արդյունքում թեստավորումն ավելի մեծ ծավալների կհասնի»։