Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսի տարածման նոր եղանակ է հայտնաբերվել

Կորոնավիրուսի տարածման նոր եղանակ է հայտնաբերվել

956

Չինացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը տարածվում է ոչ միայն օդակաթիլային կամ կոնտակտային ճանապարհով։ Հետազոտելով կորոնավիրուսով վարակված անձանց կղանքը, գիտնականները այնտեղ հայտնաբերել են կորոնավիրուսի բավական մեծ քանակություն, ինչը հիմք է տվել եզրակացնելու, որ վիրուսը կարող է փոխանցվել նաեւ մարդու կենսագործունեության արդյունքներով՝ ֆեկալաօրալային կամ ֆեկալաաէրոզոլային եղանակներով։ Այս մասին հայտնում է Emerging Infectious Diseases պարբերականը։

Մասնագետները հորդորում են ուշադրություն դարձնել նաեւ կղանքի միջոցով վիրուսի փոխանցման հավանականությանը հակակորոնավիրուսային պայքարի միջոցառումները մշակելիս։