Գլխավոր Նորություններ «Իմ քայլականի» մոր բնակարանի պատշգամբում աշխատանքներ կատարող տղամարդը վայր է ընկել ու...

«Իմ քայլականի» մոր բնակարանի պատշգամբում աշխատանքներ կատարող տղամարդը վայր է ընկել ու մահացել

562

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնությա կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Բագրատունյանց փողոցի թիվ 1 հասցեի դիմացից «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու, ում մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա» և արձանագրվել է բիոլոգիական մահ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվադանոց են մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խմբերը: Ոստիկաններն ու քննիչները ապրզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Ղևոնդ Գասպարյանն էր, ով Բագրատունյաց փողոցի 1-ին շենքի 8-րդ բնակարանի պատշգամբում (երկրորդ հարկ) աշխատանքներ կատարելիս պատահաբար հավասարակշռությունը կորցրել է և պատշգամբից վայր ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը շինարարական աշխատանքներ էր կատարում Գյումրիում հայտնի «Ցայգ» հեռուստաընկերությա տնօրեն Մարգարիտա Մինասյանին պատկանող բնակարանում։ Վերջինիս աղջիկն էլ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է։