Գլխավոր Նորություններ 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ` մահացել է Մարգարիտա Խաչատրյանը

10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ` մահացել է Մարգարիտա Խաչատրյանը

1815

Այսօր կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահ Մարգարիտա Խաչատրյանը:

10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ` այսօր տիկին Խաչատրյանը մահացել է Երևանի հիվանդանոցներից մեկում:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ԿԳՍՄ նախարարր Արայիկ Հարությունյանը: Ցավակցում եմ մեր գործընկերոջ ընտանիքին, ինստիտուտի անձնակազմին անժամկետ մահվան կապակցությամբ:

Մի՛ հավատացեք մոլորեցնողներին, կրե՛ք դիմակ, պահե՛ք հեռավորությունը, եղե՛ք առողջ: