Գլխավոր Նորություններ Մահվան 15 դեպք՝ մեկ օրում. քանի տարեկան էին կորոնավիրուսից մահացած պացիենտները

Մահվան 15 դեպք՝ մեկ օրում. քանի տարեկան էին կորոնավիրուսից մահացած պացիենտները

723

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած։

Տեղեկացնենք, որ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից 15 մահվան դեպք։ Նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։