Գլխավոր Նորություններ Կամրջից նետված 14-ամյա աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է

Կամրջից նետված 14-ամյա աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է

338

14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից ու փորձել ինքնասպան լինել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:

Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի դիմածնոտային բազում վնասվածքներ, օրվա ընթացքում վիրահատվելու է: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: