Գլխավոր Նորություններ Որ դատավորն է մեկուսացել կորոնավիրուսի կասկածով (Տեսանյութ)

Որ դատավորն է մեկուսացել կորոնավիրուսի կասկածով (Տեսանյութ)

77

Armlur.am-ի տեղեկություններով, դատական համակարգում կորոնավիրուսի բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Մեզ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Վարդան Ավանեսյանը ջերմել է, վերջինիս մեկուսացրել են: 

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ դատավորը թեստ է հանձնել, եւ սպասում են թեստի պատասխաններին:

Ի դեպ, այսքանով իրավիճակը չի ավարտվում: Մեզ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի օգնականը եւս մեկուսացվել է, ինչպես նաեւ մեկուսացվել են Բարձրագույն դատական խորհրդի երկու մաքրուհիները:

Մանրամասները՝ տեսանյութում