Գլխավոր Նորություններ Ողբերգություն Արագածոտնի մարզում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ...

Ողբերգություն Արագածոտնի մարզում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են

3790

Նախօրեին՝ մայիսի 28-ին կորոնավիրուսից մահացածներից մեկը Արագածոտնի մարզի Աղձք համայնքից է։ 61-ամյա կինը, ինչպես NEWS.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանը, վարակվել է մոր հուղարկավորության ժամանակ։

«Տաքություն է ունեցել, երեկ տարել են հիվանդանոց ու մահացել է այնտեղ»,- նշեց համայնքապետը։

Մահացած կնոջ քույրը նույնպես երկու օր առաջ մահացել էր կորոնավիրուսից։ Նա նույնպես վարակվել էր թաղման արարողության ժամանակ։ Հուղարկավորությունը, այնուամենայնիվ, սակավամարդ է եղել, գյուղապետի խոսքով՝ մասնակիցների թիվը չի անցել մեկ տասնյակը։

Այս պահին մահացած կնոջ ընտանիքի անդամները հիվանդանոցում են, նրանց մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել։

Գյուղապետը նշեց, որ Աղձք գյուղում վարակակիրների թիվը հասնում է մեկ տասնյակի։