Գլխավոր Շոուբիզնես Օգտատերերին զայրացրել է Հաղթանակի շքերթին Instagram-յան մոդելի անվանական հրավիրատոմսը

Օգտատերերին զայրացրել է Հաղթանակի շքերթին Instagram-յան մոդելի անվանական հրավիրատոմսը

118

Ռուս Instagram-յան բլոգեր եւ մոդել Ալեքսանդրա Մարկինան ցուցադրել է անվանական հրավիրատոմսը Հաղթանակի շքերթին, որը տեղի կունենա մայիսի 9-ին Կարմիր հրապարակում։ Նա լուսանկարը հրապարակել է սոցիալական ցանցի Stories բաժնում։

Картинки по запросу саша маркина

Մարկինայի հրապարակումը զայրացրել է որոշ բլոգերների։ «Հաղթանակի շքերթին վետերենների փոխարեն հրավիրատոմս են ուղարկում ինստագրամյան մոդելներին»,- հայտարարել է Telegram-ի Mur ալիքի հեղինակ Մադոննա Մուրը։ Նա սարկազմով նկատել է, որ այդ հյուրերի ներկայության դեպքում տրիբունաները «գեղեցիկ կլինեն»։ «Հանգիստ թողեք աղջկան։ Տեսնո՞ւմ եք՝ որքան նիհար է։ Իսկապես համակենտրոնացման ճամբարների զոհ»,- հավելել է Fantastic Plastic Mashine ալիքի հեղինակը։

Ավելի ուշ Մարկինան փորձել է արդարանալ։ «Ինձ շքերթին հրավիրել է սիրելիս եւ ոչ թե կառավարությունը»,- հայտարարել է նա։ Սակայն բլոգերներին այդ պատասխանը չի գոհացրել. «Սաշենկա, ես պատրաստ եմ առանձին հարգանքի տուրք մատուցել միայն այն դեպքում, եթե ձեր ընկերը վետերան է»,- նշել է Մուրը։

26-ամյա Մարկինան հայտնի բլոգեր է, նրա Instagram-յան էջին բաժանորդագրված է 1,2 մլն մարդ։