Մայիսի 29-ին ժամը 11:00-ի դրությամբ COVID-19 վիրուսով վարակվածության 460 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8676-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվել է ընդհանուր 3297 քաղաքացի, փաստացի բուժվում է 5214-ը, բացասական թեստերի թիվը 56042 է, մահացածների թիվը՝ 120, մահվան ելքեր այլ պատճառով՝ 45: