Գլխավոր Նորություններ «Դագաղը փակ էր, և դիահերձում չէր կատարվել». Ալեն Սիմոնյանը մասնակցել է կորոնավիրուսից...

«Դագաղը փակ էր, և դիահերձում չէր կատարվել». Ալեն Սիմոնյանը մասնակցել է կորոնավիրուսից մահացած մտերիմի հուղարկավորությանը

305

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր դուրս եկա իմ ընկերներից մեկի հոր հոգեհանգստի արարողության վայրից, մահվան պատճառը կոռոնավիրուսն էր: Դագաղը փակ էր և դիահերձում չէր կատարվել: Շատ մարդ չկար և պարզ է` ինչու, ներկաները դիմակ և ձեռնոցով էին։

Խնդրում եմ Ձեզ պահպանել տարրական կանոնները, պետք չէ մեր աչքով տեսնենք նման դեպքերը, որ նոր հասկանանք հարցի լրջությունը: Իսկ անելիքը` ընդամենը մի դիմակ է և ձեռնոց:

Խնդրում եմ.»: