Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսի 251 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ

Կորոնավիրուսի 251 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ

285

Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 8927 դեպք (մայիսի 29-ին՝ 8676): Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 251-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 3317 մարդ (+20), այս պահին բուժվում է 5435 (+221)։

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 175 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 127 (մայիսի 29-ին՝ 120), այլ պատճառներով՝ 48 (մայիսի 29-ին՝ 45):