Գլխավոր Նորություններ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյանը՝ հոր...

Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյանը՝ հոր մահվան մասին

1220

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել հոր հետ՝ կից նշելով. «Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33֊ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։

Հ. Գ. Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար»։