Գլխավոր Նորություններ Տիկին Աննա մի նեղվեք սա խաղի այն կանոնն է, որը թելադրեցիք դուք,...

Տիկին Աննա մի նեղվեք սա խաղի այն կանոնն է, որը թելադրեցիք դուք, իսկ բումերանգի օրենքն էլ միշտ գործում է. Անահիտ Մութաֆյան

368

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 1.am ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է իր ու ընտանիքի մասին տարածվող կեղծ լուրերի,երեխաների բարդ հոգևիճակի մասին:

Լիովին անկեղծ ու բարեկամաբար դիմում եմ Աննա Հակոբյանին,ով մասնագիտությամբ լրագրող է և երկար ժամանակ գլխավորում է ընտանեկան թերթը` Հայկական ժամանակը, մի թերթ որը միշտ առանձնացել է իր սուր քննադատությամբ, թերթ որտեղ միշտ եղել են կեղծ լուրեր դրանք վկայում են թերթի դեմ բազմակի դատական հայցերը:

Թերթից անցնենք ԱԺ Տիկին Աննա հիշեք խնդրեմ հիշեք ԱԺ ամբիոնից ձեր ամուսնու բոցաշունչ ելույթները և զրպարտանքները հետո հրապարակի ստերը, Քոչարյանի չորս միլիարդը` որը միայն խոսվում է ուրեմն սուտ է, Սաշիկի 50% և այլն և այլն:

Երեխան մնում է երեխա ես հասկանում եմ թե ինչ կարող է զգալ Շուշանիկը, երբ ՖԲ տիրույթում տեսնում է հոր ծաղրանկարը կամ վատ գրառում ես դա գիտեմ, որովհետև տեսել եմ Էդուարդ Շարմազանովի դստեր` Նարեի ապրումները, երբ ձեր ընտաիքի գլխավորի ցուցումով ու մեծ ոգևորությամբ կազմակերպում էին Շարմազանովի թաղումը, տեսել եմ Շուշան Պետրոսյանի որդու ապրումները, Աշոտյանի որդիների հոգևիճակը տեսնում եմ նաև իմ հոգևիճակը, երբ ձեր ֆեյքերի բանակը ամեն օր զրպարտում ու հայհոյում է ինձ, զգացել եմ այն ցավը, երբ ձեր ամուսնու աչքը մտնելու համար նրա շնիկները զրպարտում են եղբորս:

Տիկին Աննա մի նեղվեք սա խաղի այն կանոնն է, որը թելադրեցիք դուք, իսկ բումերանգի օրենքն էլ միշտ գործում է»: