Գլխավոր Նորություններ Արթուր Վանեցյան. Մենք կարող ենք ու մենք էլ դա անելու ենք (VIDEO)

Արթուր Վանեցյան. Մենք կարող ենք ու մենք էլ դա անելու ենք (VIDEO)

817

Այսօր տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը։ Համագումարի օրակարգում են եղել կուսակցության նախագահի, խորհրդի և վերստուգիչ մարմինների ընտրության, կանոնադրական և ծրագրային փոփոխությունների հարցերը։ Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցության մամուլի ծառայությունից։

«Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում միաձայն կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը։  Ձևավորվել է կուսակցության 9 հոգուց բաղկացած խորհուրդը՝ Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, ժասմեն Ասրյան, Արա Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, Արմինա Դարբինյան, Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, Նարինե Ադոնց կազմով, վերստուգիչ մարմինը (նախ․՝ Զավեն Հակոբյան), հաստատվել են կանոնադրական և ծրագրային փոփոխությունները։

«Հայրենիք» կուսակցությունը գործելու է աջ կենտրոնամետ քաղաքական դաշտում։

Համագումարին կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդես է եկել ելույթով.