Գլխավոր Նորություններ Կրակել են Գագիկ Ծառուկյանի հոր անվան դպրոցի ուղղությամբ

Կրակել են Գագիկ Ծառուկյանի հոր անվան դպրոցի ուղղությամբ

353

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ կրակոցները հնչել են Առինջ գյուղում՝ «Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի բակում: Դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձի կողմից անհայտ զինատեսակից կրակելու հետևանքով վնասվել է նույն դպրոցի ապակիները:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաձգաբանական և ապրանքագիտական փորձաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: