Գլխավոր Նորություններ Նիկոլ Փաշինյանը սովորական մարդ չէ, նա դասական սուտասան է և «դիշովի» PR-շիկ....

Նիկոլ Փաշինյանը սովորական մարդ չէ, նա դասական սուտասան է և «դիշովի» PR-շիկ. Միքայել Մինասյան

413

Նիկոլ Փաշինյանը, երբ իմացավ, որ Դավիթ Գալստյանի միջոցով այսուհետ չի կարող աշխատել փող և զենք ծախել 3-րդ երկրներին Հայաստանի հաշվին, մտածելուց հետո գտավ նոր ձև, թե ոնց շարունակել օգտվել Հայաստանի ՊՆ-ի բյուջեից: Այս մասին հայտարարեց ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապօրինի զենք ձեռք բերելու սխեմայի մասին:

«Մենք խոսում ենք Օսա-ԱԿ զինատեսակի մասին, իսկ ես կոնկրետ այս անվանումը տալիս եմ, որովհետև, վարչապետը PR-վելով ասում էր, որ «ՀՀ-ն փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ ընդհանարպես չօգտագործված (մեջբերում Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի հունվարի 25-ին տեղի ունեցած ասուլիսից): Ուրեմն էտ «յուղը վրեն» զենքը կամ գերժամանակակիցը հանվել է արտադրությունից 1985 թվականին: Արտադրությունը սկսվել է 1975 թվականին: Եվ ՀՀ վարչապետը նույնիսկ չի տիրապետում, թե ինչ ա ինքը ասում, որովհետև իրանք չեն գնել Օսա-ԱԿ, իրանք գնել են Օսա-ԱԿՄ, բայց այդ 35 մեքենայից հանված են բոլոր «բիռկաները», որոնք կարող են վկայել իրական տարիքի մասին: Ուղղակի այն լավ նորոգված է, և լավ ներկված է, բայց նույնիսկ մեկը ՊՆ-ն չի ընդունել «բռակ» լինելու պատճառով»,- հայտաչաչեց մինասյանը:

Ապա նա ցույց տվեց «Ջեյսոն» ամսագրի հոդվածը, և հայտարարեց, որ Հորդանանի թագավորությունը, որտեղից գնվել են Օսա-ԱԿ-ները «սպիսատ» է անում 51 թե 52 հակաօդային պաշտպանության մեքենա և դնում են այն վաճառքի:

«Բայց այն ոչ ոք չի առնում, որովհետև, ինչպես խոսում են մնացած մասնագետները, այդ հակաօդային համակարգը բարոյապես հնացված է, որովհետև արտադրված է 70-ական, կամ լավագույն դեպքում 80-ականների սկզբում, և այսօրվա համակարգերը շատ, շատ, շատ ավելի ժամանակակից են»,- ասաց Մինասյանը:

Նրա պնդմամբ՝ ՀՀ զինված ուժերը միշտ ունեցել և օգտագործել են Օսա-ԱԿ, և այդ զենքը հնարավորություն են ունեցել անվճար ձեռք բերել: Նա նաև հայտարարեց, որ ներկայիս իշխանությունները չգիտեն, որ ՀՀ ՊՆ-ին առաջարկվել է վերոնշյալ հորդանանական Օսա-ԱԿ-ները, բայց փորձագետների գրավոր կարծիքի հիման վրա մերծվել է, որովհետև ՀՀ-ն արդեն ունի այս զենքից, և ունի նաև ավելի ժամանակակից հակաօդային համակարգեր:

«Բայց Նիկոլ Փաշինյանը չէր կարող այդ ճանապարհով գումար աշխատել, որովհետև,  Օսա-ԱԿ-ները  չունեն գին: Շատ անգամ Հունաստանը, Չեխիան, նույն Հորդանանը վաճառում են այդ զինատեսակը, որպես մետաղ: Ես կենկրետ սրանց մասին չեմ խոսում, որովհետև կարողա աշխատունակ են, բայց շատ վստահ կարող եմ ձեզ ասել, որ դրանք չարժեն 27 մլն դոլար, անհնարին է: Եվ օֆշորային ընկերության միջոցով անել ոչ թե կասկածելի գործարք, այլ անել խայտառակ գործարք՝ ուղղակի ամոթ է: Չի սազում ոչ միայն վարչապետին, այլ ընդհանրապես մարդուն, բայց Նիկոլ Փաշինյանը սովորական մարդ չէ, նա դասական սուտասան է և «դիշովի» PR-շիկ, որովհետև սկսվեց այդ փուլը՝ ներկայացնելու այդ համակարգը, որպես ամենաժամանակակից և արդիական զենք»,- ասաց Մինասյանը: