Գլխավոր Նորություններ Արմավիրի մարզի «Մեյմանդար» կոչվող շուկայում վաճառողները չեն կրում դիմակներ. ՍԱՏՄ (լուսանկարներ)

Արմավիրի մարզի «Մեյմանդար» կոչվող շուկայում վաճառողները չեն կրում դիմակներ. ՍԱՏՄ (լուսանկարներ)

506

Infoport.am-ը գրում է.

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) շարունակում է շրջայցերը։ Այս անգամ ծառայության աշխատակիցները Արմավիրի մարզի «Մեյմանդար» կոչվող շուկայում են եւ արձանագրել են, որ գյուղմթերք վաճառողները չեն կրում դիմակներ:

«Խախտման մասին արձանագրությունը կներկայացվի պարետատուն»,-նշված է ծառայության հաղորդագրության մեջ։