Ռուսաստանում COVID-19-ի դեմ առաջին դեղամիջոցը արժանացել է Առողջապահության նախարարության հավանությանը, հետևում է դեղերի պետական գրանցամատյանում եղած տեղեկություններից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Դեղամիջոցի ապրանքային անվանումը Ավիֆավիր է: Միջազգային չպատենտավորված կամ խմբային քիմիական անվանումը Ֆավիպիրավիր է:
Մարտին Ռուսաստանի ուղղակի ներդրումային հիմնադրամը HimRar-ի հետ որոշում կայացրեց համատեղ ձեռնարկություն ստեղծել՝ Ֆավիպիրավիր արտադրելու համար: Ինչպես ավելի վաղ պարզել էին չինացի գիտնականները, այս դեղամիջոցն արդյունավետ է կորոնավիրուսի դեմ:
Ավիֆավիրը ոչ միայն առաջին հակավիրուսային դեղամիջոցն է, որը գրանցված է Ռուսաստանում կորոնավիրուսների դեմ, այլև աշխարհում, թերևս, առավել հեռանկարային հակա-COVID-19 դեղամիջոցը»,- ասաց հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:
Նա նշեց, որ դեղամիջոցը ռեկորդային ժամանակահատվածում մշակվել և թեստավորվել է կլինիկական փորձարկումների ընթացքում, ինչը թույլ է տալիս այն համարել Ֆավիպիրավիրի հիմքով առաջին գրանցված դեղամիջոցն աշխարհում:
Համաճարակի ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի մոտ 400 հազար դեպք, մահացել է մոտ 4500 հիվանդ, մոտ 170 հազարը բուժվում է: