Գլխավոր Նորություններ Մանրամասներ՝ շների կողմից հարձակման ենթարկված 2.5-ամյա երեխայի առողջական վիճակից. նա վերակենդանացման բաժանմունքում...

Մանրամասներ՝ շների կողմից հարձակման ենթարկված 2.5-ամյա երեխայի առողջական վիճակից. նա վերակենդանացման բաժանմունքում է

493

Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա, նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառել։ Երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել է, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Ինչպես գրում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը, արդեն երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն: