Գլխավոր Նորություններ Կապուտաչյա փոքրիկ Դավիթը բոլորիս օգնության կարիքն ունի. բոլորով օգնենք, որ ոտքի կանգնի

Կապուտաչյա փոքրիկ Դավիթը բոլորիս օգնության կարիքն ունի. բոլորով օգնենք, որ ոտքի կանգնի

516

Նկարում մեր Դավիթն է, կապուտաչյա մեր փոքրիկը, ով ծնվեց 2019թ դեկտեմբերին ու մեզ՝ ծնողներիս, հերթական անգամ ծնող լինելու ողջ բերկրանքը պարգևեց։

Այս օրերին, երբ ողջ աշխարհում հենց առողջության հարցն է բարձրաձայնված, մենք էլ վերջինիս փնտրտուքների մեջ ենք, քանի որ օրեր առաջ Դավիթի մոտ ախտորոշվեց մանկական քաղցկեղի նեյրոբլաստոմա տեսակը։ Ու մինչդեռ աշխարհն արգելափակված է, իսկ մեր Դավթին անհապաղ բուժօգնություն է հարկավոր, Քյոլնի Համալսարանական Կլինիկան հանձն առավ ընդունել մեր բալիկին։ Մեզ այս պահին ներկայացվել է 120,000 եվրոյի հաշիվ, որից 30,000 եվրոն մեր հարազատների և ընկերների օգնությամբ կկարողանանք հավաքել ու թեպետ գումարը մեծ է, բայց վստահ ենք, որ միասին մեզ մոտ կստացվի կյանք փրկել։

Խնդրում ենք օգնել մեր ընտանիքին այս դժվար պահին։ Լի ենք հավատքով, որ Ձեր բոլորի օգնությամբ կհաղթենք մենք, կհաղթի կյանքը։

Մի քանի օր առաջ Դավիթի մոտ առաջացել են տեսողության հետ կապված խնդիրներ, բժիշկների ցուցումով անհրաժեշտություն առաջացավ շտապ քիմիաթերապիա սկսել, որպեսզի տեսողությունը վերականգնվի։ Հունիսի մեկից պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում Դավիթը պետք է սկսի քիմիաթերապիայի առաջին կուրսը, մինչև կարողանանք գումարը հավաքել և անմիջապես առաջին կուրսից հետո տեղափոխել Գերմանիա բուժումն իրականացնելու համար։

Օգնելու համար խնդրում ենք փոխանցել Դավիթի հայրիկի հաշվեհամարներին՝

ARCA: 5181 8000 0019 9086
IDRAM id: 540806911
Ինեկոընկեր: 077 700513 Ani Fichijyan
PayPal: https://www.paypal.me/05161993
Для переводов в рублях внутри РФ, карта Сбербанка: 4276 3000 2650 9268 Седа Кочарян

ACBA-Credit Agricole Bank
220002843542000 AMD
Շահառու՝ Sergey Antonyan
Ամբողջական տվյալները՝ https://bit.ly/2MakTqM

Հայրիկի հեռ․ համարն է՝ +37494355033 Անտոնյան Սերգեյ
https://www.facebook.com/donate/292533431905002/10157307997267555/