Գլխավոր Նորություններ Հայ ադմիրալը. ի՞նչ ասաց Ստալինն Իսակովին. shantnews.am

Հայ ադմիրալը. ի՞նչ ասաց Ստալինն Իսակովին. shantnews.am

344

Գիտնական, գրող, ծովակալ. ի՞նչ գիտենք մեծ զորավարի մասին:

Հովհաննես Իսակովը Խորհրդային միության հերոս է, ում շնորհվել է ծովակալի կոչում: Նրա անունն է կրում Երևանի ամենամեծ պողոտաներից մեկը: Անպարտ զորավարը ֆաշիստական բանակի դեմ պայքար է մղել ծովում՝ կոտրելով այն կարծրատիպը, որ լեռներում ծնված զորավարը չի կարող պայքար մղել ծովում:

Նրա պատերազմական սխրանքների մասին շատերը գիտեն, սակայն քչերը գիտեն նրա գիտական գործունեության մասին: Ներկայացնենք մի քանի փաստ Հովհաննես Իսակովի գիտական գործունության մասին.

1. Իսակով-գիտնական

Պատերազմի ընթացքում Իսակովը սիրահարվում է ծովին և հասկանում, որ այն բացահայտելու կարիք կա:

Պատերազմից հետո նա սկսում է զբաղվել «Ծովային ատլաս» ստեղծելու աշխատանքներով, որոնց ընթացքում հարկավոր էր ներառել համաշխարհային օվկիանոսում առկա աշխարհագրական օբյեկտները: Իսակովի և իր գործընկերների մշակած ատլասն արժանացել է պետական մրցանակի:

Իսակով-գրող

1963-ին Իսակովը դառնում է ԽՍՀՄ գրողների միության անդամ: Ծովակալն ունեցել է հումորի սուր զգացում. դրա մասին է վկայում 1959-ին պրոֆեսոր Խանովիչին գրված նամակը.

«Երեկ բարձրաստիճան այցելու ենք ունեցել: Ես նրան բացատրեցի, որ խայտառակում եմ մարշալի պաշտոնը և անընդհատ ինչ-որ հիմարություններ եմ գրում: Ապա խմեցի, վրայից կերա և մնացի իմ կարծիքին. սիրում եմ սկզբունքային մարդկանց»:

3. Զրույց Ստալինի և Իսակովի միջև

Հետպատերազմյան շրջանում Իսակովը զբաղեցրել է պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում  մի շարք պատասխանատու պաշտոններ: Նա աշխատել է ռազմածովային նավատորմի գլխավոր պետի տեղակալ: Ներկայացնենք Կրեմլում ծովակալ Իսակովի և Իոսիֆ Ստալինի միջև տեղի ունեցած զրույցը.

-Պարո՛ն Իսակով, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Ձեզ կրկին նշանակենք Գլխավոր շտաբի պետ:

-Պարո՛ն Ստալին, ես ոտք չունեմ, նավի վրա ինձ համար դժվար կլինի:

-Ավելի լավ է` ես նման պաշտոնի նշանակեմ ուղեղ ունեցող մարդու, որը ոտք չունի, քան 2 ոտքով մեկին, ով ուղեղ չունի, շնորհավորվում եմ, Դուք նշանակված եք: