Գլխավոր Նորություններ Հայաստանում ասիմպտոմ կորոնավիրուսի 18-20 հազար դեպք կարող է լինել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ասիմպտոմ կորոնավիրուսի 18-20 հազար դեպք կարող է լինել. Նիկոլ Փաշինյան

52

Պարետատան նիստից հետո հերթական ճեպազրույցով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիոկլ Փաշինյանը՝ Տիգրան Ավինյանի և Արսեն Թորոսյանի հետ:

«Այստեղ դուրս գալուց ջերմությունս չափել եմ, այնպես, ինչպես ամեն օր աշխատանքի գնալուց առաջ: 36.6 էր ջերմությունս: Ինչպես ես, այնպես էլ մեր ընտանիքի մյուս անդամները այս պահին որևէ ախտանիշ չունենք: Վստահ եմ, որ ես եմ բոլորին վարակել, հավանաբար հակահամաճարակային կանոների խախտում եմ թույլ տվել, ուստի մեկ անգամ ևս ուզում եմ բոլորիդ կոչ անել, որ մեր պատմությունը չկրկնեք: Մեր շրջապատի բոլոր մարդկանց պետք է վերաբերվել որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուրի»,- ասել է վարչապետը:

Ըստ վարչապետի՝ այսօր կարելի է արձանագրել, որ Հայաստանում 18-ից 20.000 ասիմպտոմ դեպք կարող է լինել, այսինքն՝ մարդիկ լինեն վարակված, սակայն ախտանշան չունենան: