Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսից մահացել է հորեղբորս աղջկա ամուսինը, հորեղբորս աղջիկը ոնց որ հաղթահարում է...

Կորոնավիրուսից մահացել է հորեղբորս աղջկա ամուսինը, հորեղբորս աղջիկը ոնց որ հաղթահարում է հիվանդությունը. Թաթուլ Հակոբյան

234

Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կորոնավիրուսից մահացել է հորեղբորս աղջկա ամուսինը՝ 82 տարեկան, քաղաք Աբովյան: Հորեղբորս աղջիկը՝ 68 տարեկան, ոնց որ հաղթահարում է հիվանդությունը, ճիշտ է, շատ-շատ ծանր է տարել, և երկու օրից տուն կվերադառնա:

Այս ստատուսը գրում եմ բացառապես մեկ նպատակով: Իմ այն ընկերները, ովքեր կասկածում են, որ կա կորոնավիրուս ու հետևաբար, թքած ունեն, և կարող են վարակվել ու վարակել, ՀԱՎԱՏԱՆ, որ կա կորոնավիրուս»: