«Նախնական քննարկումների արդյունքում նախնական ժամկետները գուցե լինեն ամառվա կեսերից, հուլիսի կեսերից: Մշակվելու են նաև համապատասխան կանոնները: Սա քննարկման ենթակա ամենակարևոր հարցերից է»։
Այս մասին ասել է պարետ Տիգրան Ավինյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ Պարետատան առաջիկա նիստում քննարկվելու են զբոսաշրջության ոլորտին վերաբերող քայլերը և օդային հաղորդակցության վերաբացման հարցերը:
«Հետևում ենք միջազգային գործընկեր-պետությունների կողմից վարվող քաղաքականությունների տրամաբանությանն ու փուլերին, որովհետև, փաստացի մեր գործընկերների հետ ավիափոխադրումների վերականգնման և միասնական մեկ մոտեցման հարցեր ենք ունենալու: Դրանք հաշվի ենք առնելու մեր հետագա քայլերը պլանավորելիս»,-հավելել է Ավինյանը։