Գլխավոր Նորություններ Գազ չի լինելու

Գազ չի լինելու

174

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 2-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծ պողոտայով, Թումանյան, Գր.Լուսավորիչ, Մյասնիկյան փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի գազասպառողների և տարբեր նշանակության օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը 12.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի, ժամը 13.00-ից մինչև 17.00-ն՝ Ռաֆայել Մինասյան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: