Գլխավոր Մամուլ Ուշագրավ անուններ. Ովքեր են ընտրվել Վանեցյանի կուսակցության խորհրդի անդամներ

Ուշագրավ անուններ. Ովքեր են ընտրվել Վանեցյանի կուսակցության խորհրդի անդամներ

315

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս տեղի ունեցավ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության համագումարը, որը ընտրեց 9 հոգանոց խորհուրդ:

Այդ խորհրդի անդամ է ընտրվել Արա Սահակյանը, ով ՀՀՇ իշխանության տարիներին ԱԺ փոխխոսնակն էր, իսկ մինչև իշխանափոխությունը Ղազախստանում ՀՀ դեսպանը: Խորհրդի անդամներից Արմինա Դարբինյանը նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի նախկին կինն է, իսկ Ժասմենա Ասրյանը «Հայրենիք» կուսակցության նախկին նախագահն է, ով համաձայնվել է կուսակցությունը հանձնել Վանեցյանին՝ մնալով կուսակցության խորհրդի անդամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: