Գլխավոր Նորություններ Վրաստանը հայաստանցի զբոսաշրջիկների համար սահմանը չի բացի

Վրաստանը հայաստանցի զբոսաշրջիկների համար սահմանը չի բացի

708

Վրաստանը չի կարող բացել սահմանը այն երկրների զբոսաշրջիկների համար, որտեղ կորոնավիրուսի բարձր տարածվածություն կա, այդ թվում՝ Հայաստանի: Այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում:

«Առաջին հերթին զբոսաշրջիկներ կընդունենք «կանաչ» երկրներից: Զբոսաշրջության գերատեսչությունն աշխատում է այդ ուղղությամբ: Կձևավորվեն երկկողմ համաձայնագրեր նվազագույն ռիսկեր ունեցող երկրների հետ: Մշակվում և հստակեցվում են գործընթացները՝ ինչպիսի թեստավորում պետք է անցնի զբոսաշրջիկը մինչև ժամանումը»,- պարզաբանել է Գամկրելիձեն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանը զբոսաշրջիկներ կընդունի Իսրայելից, Ավստրիայից, Չեխիայից և Ուկրաինայից: