ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր նիստի ընթացքում պատգամավորներին հորդորեց տրամադրվել երկար աշխատանքի. «Չի բացառվում, որ ժամը 6-ին մեր նիստն ավարտելուց հետո, եթե ուզենանք, քվեարկենք ու որոշում ընդունենք այսօր ևս մեկ նիստ անելու վերաբերյալ»:
Միրզոյանը նաև նշեց, որ օրակարգը բավականին մեծ է, ամենայն հավանականությամբ չեն հասցնի սպառել այն մինչև հինգշաբթի: