Գլխավոր Նորություններ Մինչև 300 հազար դրամ վարկերի դեպքում կսահմանվեն որոշակի նորմատիվ-իրավական պահանջներ

Մինչև 300 հազար դրամ վարկերի դեպքում կսահմանվեն որոշակի նորմատիվ-իրավական պահանջներ

215

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը խորհրդարանում ներկայացրեց «Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Նա նշեց, որ սպառողական կրեդիտավորման դեպքում առաջարկում են, որ վարկառուն ձեռագրով գրի, թե որքան է վարկի փաստացի տոկոսը:

Պատգամավորի խոսքով, օրենքի կարգավորմամբ, մինչև 300 հազար դրամ և 3 ամիս ժամկետով տրամադրվող վարկերի դեպքում Կենտրոնական բանկը կսահմանի որոշակի նորմատիվ-իրավական պահանջներ, այդ թվում նաև սպառողի վարկունակության վերաբերյալ։

«Դա կարվի, որպեսզի իրենց վարկը սպասարկելու հնարավորություն ունեցող քաղաքացիներն ավելի առաջնահերթ դառնան վարկատուի համար»,- շեշտեց Ա. Մանուկյանը։

Նրա խոսքով, վերոնշյալ կարգավորումները ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից։

ԱԺ ֆինսնսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Ուլիխանյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել։