Գլխավոր Նորություններ Այնքան ուրախ եմ, որ վերջին մի քանի օրերին դիմակ եմ կրել. Մարիամ...

Այնքան ուրախ եմ, որ վերջին մի քանի օրերին դիմակ եմ կրել. Մարիամ Փաշինյան

379

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանն «Ինստագրամում» հրապարակել է լուսանկար, որում կրում է հայկական զարդանախշերով դիմակ եւ գրառում արել.

«Շնորհակալ եմ բոլորիդ՝ ձեր բարեմաղթանքների համար։ Իմ, ծնողներիս եւ քույրերիս մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, այս պահին մենք որեւէ ախտանշան չունենք եւ մեզ լավ ենք զգում։ Այնքան ուրախ եմ, որ վերջին մի քանի օրերին դիմակ եմ կրել, փաստորեն, ես վիրուսակիր էի եւ դրա մասին չգիտեի։ Աղոթում եմ, որ դիմակիս շնորհիվ կանխարգելած լինեմ վիրուսի տարածումը»։