Գլխավոր Նորություններ Մենք ընդամենը երեք օր ունենք. Վարչապետը քիչ առաջ խիստ հրահանգ տվեց ...

Մենք ընդամենը երեք օր ունենք. Վարչապետը քիչ առաջ խիստ հրահանգ տվեց իրավապահներին

3819

Երկրում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը պետք է լինի ամենախիստ ու ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի զգացմունքային հարց ու փաստարկ։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերով ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ սա է եղել իր հրահանգն այսօր իրավապահ մարմիններին, խստորեն հետևելու է այդ հրահանգի կատարմանը։ Իսկ հրահանգի անորակ իրականացումը կամ չիրականցումը բերելու է կոնկրետ հետևանքների։ «Եվ այս առումով մենք ընդամենը օրեր ունենք՝ մեկ, երկու, երեք օր ունենք, որպեսզի որակական իրավիճակ փոխենք»,- հավելեց նա։

Նիկոլ Փաշինայանը նշեց, որ այսօր Պարետատան նիստ է հրավիրել ու ընդգծել, որ հակահամարճարակային կանոնները պետք է պահպանվեն։ «Եվ մենք պետք է հետևենք հակահամաճարակային  կանոններին՝ ամենակոշտ և ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ։ Վարչական կամ այլ հարկադրանքի միջոցների ենթարկվող մեր քաղաքացիները պետք է նախապես մտածեն այդ իրավիճակի մասին։ Եթե որևէ մեկը սննդամթերք է վաճառում, ուրեմն նախապես պետք է մտածի, որ այդ վաճառքը պետք է կազմակերպի Պարետատան սահմանած կանոներով։ Մենք կանգնած ենք երկու փաստի առաջ՝ կամ գնում ենք նորից համատարած արգելափակումների՝ զուգորդելով դրանք պարետային ժամով՝ երկիրը ենթարկելով նոր տնտեսական ու սոցիալական ցնցումների, կամ մենք միասին համագործակցելով՝ հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը», ասաց նա։