Գլխավոր Շոուբիզնես Անահիտ Կիրակոսյանը` ոճափոխության ու Women’s Club-ում մյուս աղջիկների հակակշիռը լինելու մասին

Անահիտ Կիրակոսյանը` ոճափոխության ու Women’s Club-ում մյուս աղջիկների հակակշիռը լինելու մասին

369

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը Women’s Club նախագծում հանդես գալու ընթացքում փոխել է զգեստապահարանը, ավելին՝ նախագծի շրջանակում իր ամենամեծ ձեռքբերումն Անահիտը համարում է ոճափոխությունն ու կերպարային բացահայտումը, որը եղել է ոչ միայն հեռուստադիտողի, այլև իր համար։

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է ոճափոխության, Women’s Club-ում մեծ մասամբ միայն բացմանը հանդես գալու և իր բնավորությամբ շոու բիզնեսում «յոլլա» գնալու մասին։

«Այն ամենը, ինչը կապ ունի շոու բիզնեսի հետ, իմ էության հետ որևէ կապ չունի։ Ինձ շոու բիզնեսի հետ կապում են միայն արվեստն ու իմ սերը դեպի դերասանական արվեստը։ Շատ են հարցնում, թե ես իմ տեսակով, մտածելակերպով ինչպես եմ մնում այս բնագավառում։ Իրականում, ինքս էլ եմ մեկ-մեկ զարմանում՝  ինչպես եմ նման բնավորությամբ շոու բիզնեսում մնացել արդեն 11 տարի։ Ինձ գրավում է մասնագիտությունը, բայց այն, ինչ կապված է մասնագիտությունց բխող «շոու»–ների հետ, իմ բնավորության հետ որևէ կապ չունի։ Անգամ Ինստագրամից եմ վերջերս սկսել օգտվել, քանի որ Women’s Club-ում ինձ ասացին, որ անպայման է էջ ունենալ։ Հետևորդներիս քանակից, կարելի է ասել, որ բավականին հետաքրքիր եմ»,- ծիծաղելով ասաց դերասանուհին ու հավելեց՝ ինքը շոուբիզնհեսում և՛ կա, և՛ չկա։ Ըստ դերասանուհու` դա էլ իր առանձնահատկությունն է։ Անահիտը վստահ է՝ հետաքրքիր չի լինի, եթե բոլորն իրար նման լինեն կամ ձգտեն մեկը մյուսին նմանակել։

Դերասանուհին զարմանում է, թե ինչպես են իրեն արտաքին փոփոխություններ, պլաստիկ միջամտություններ վերագրում ու նկատում, որ փոփոխություններ կարելի է անել դիմահարդարման արդյունքում։ «Մարդիկ հարցնում են` քիթս ո՞ւմ մոտ եմ վիրահատել, շրթունքներիս հետ ինչ եմ արել կամ մազերս ինչ գույն եմ ներկում, իսկ ես, անգամ, մազերս երբեք չեմ ներկել, ուր մնաց արտաքին պլաստիկ կամ վիրահատական փոփոխություններ անեմ»,- ասաց Անահիտն ընդգծելով՝ ինքը բնական գեղեցկության կողմնակից է։

Դերասանուհու խոսքով` արտաքին յուրաքանչյուր փոփոխություն կապված է մարդու ներաշխարհի ներդաշնակության հետ։ «Ինքս իմ ներքինի  հետ ներդաշնակ եմ, հետևաբար արտաքին փոփոխությունների կարիք չունեմ։ Ես ինձ սիրում եմ այնպիսին, ինչպիսին կամ, բայց չեմ դատում այն մարդկանց, որոնք որոշում են փոփոխություն անել, որովհետև դա  իրենց ներդաշնակության խնդիր է։ Իմ կողքին կան համարձակ մարդիկ, հաճախ եմ օրինակ բերում Լիլի Մարտոյին` ասելով «բրավո» իր համարձակության համար»,- ասաց Անահիտը։

Դերասանուհին անդրադարձավ նաև  Women’s Club-ում իր կերպարին` նշելով, որ այս ժամանակահատվածում կարողացել է մշակել կերպարը։ «Ակումբում ունենք վառ, առանձնացող կերպարներ, ավելի ազատ ու համարձակ կերպարներ, ըստ իս, այս ամենի կողքին պետք է լիներ հակակշիռ։ Ո՞վ, եթե ոչ ես, պետք է ապահովեի այդ հակադրությունը, որովհետև ես իրական կյանքում էլ ընտանիքատեր կին եմ։ Women’s Club-ում ինձ համարձակ աղջիկների հակակշիռն եմ համարում։ Բավականին երկար ժամանակ է, ինչ նախագիծը եթերում է և արդեն հնարավոր է խոսել կերպարը կերտելու ընթացքի մասին, օրինակ, սկզբում բեմում ես ինձ չէի զգում, չգիտեի` ինչ դերակատարում ունեմ այդտեղ, շփոթված էի։ Հիմա զգում եմ, որ իմ կերպարով Women’s Club-ում ունեմ իմ տեղը»,- ասաց դերասանուհին։

Նախագծի շրջանակում բեմում քիչ հայտնվելը Անահիտը կապեց նախագծի ուղղվածության հետ։ «Նախագծում քիչ եմ լինում, բայց կարծում եմ` դերերը շատ կամ քիչ չեն լինում։ Թատրոնում մի օր կարող է աթոռ խաղաս, հաջորդ օրը լինես թագուհի։ Women’s Club-ի բեմում չեղա, չեղա, մի օր հայտնվեցի մի ամբողջ stand up-ով և  ինչն ինձ համար արդեն իսկ մեծ քայլ է։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ` յուրաքանչյուրն իր տեղն ու դերը պետք է կարողանա ապահովել ակումբում։ Ինձ բավարարում է այն չափը, որով ներկայանում եմ Women’s Club-ում։ Կարևորում եմ այն, որ հիմա ներդաշնակ եմ իմ կերպարի հետ»,- նշեց Անահիտը։

Women’s Club-ում անցկացրած ամիսների ամենամեծ ձեռքբերումը դերասանուհին համարում է իր ոճափոխությունն ու կերպարները։ «Ես ինձ չէի պատկերացնում այն կերպարներով, որոնցով հանդես եկա Women’s Club-ի բեմում։ Արայիկ Գաբաջյանը, ով մեզ հետ աշխատում է, ինձ բացահայտեց բոլորովին այլ տեսանկյունից, ելույթներից հետո շատերը խոսում են ոչ թե իմ դերի, այլ կերպարանափոխության մասին։ Ինքս  որևէ նկատառում չեմ արել կապված կերպարների, ոճի հետ, յուրաքանչյուր նախագիծ ունի իր պահանջները և մենք պետք է այդ պահանջներին համապատասխան լինենք, եթե ներգրավված ենք թիմում»,- նշեց դերասանուհին։

Անահիտի խոսքով` իրեն այդ կերպարանափոխությունը պետք էր, քանի որ մինչ այդ հեռուստադիտողն իր կերպարը տեսել է «Առավոտը Շանթում» նախագծում։ Միաժամանակ նա նշեց, որ փոփոխությունները բեմական կերպարում են եղել, իր պահարանը չի փոխվել` բազմազբաղ մայրիկի զգեստապահարան է։ «Իմ առօրյա հագուստները տարբերվում են բեմականից։ Քանի որ զբաղված մայրիկ եմ, ամբողջ օրը վազքի մեջ եմ լինում, նախընտրում եմ հարմարավետություն։ Չնայած փորձում և սիրում եմ յուրաքանչյուր տեղ ներկայանալ  համապատասխան, եթե պետք է, երեկոյան զգեստ ընտրեմ, եթե, օրինակ, ծնողական ժողովի եմ, հարմար, համեստ հագուստ հագնեմ»,- ասաց Անահիտը։