Գլխավոր Նորություններ «Հրանտ Բագրատյանի 0,1 տոկոսն Արցախի համար արած կա՞ք». Շարմազանովը՝ իշխանությանը

«Հրանտ Բագրատյանի 0,1 տոկոսն Արցախի համար արած կա՞ք». Շարմազանովը՝ իշխանությանը

508

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվ դու, Նիկոլ

Տո, այ Ալիևին կիրթ ու կառուցողական համարողների սազանդարներ, Հրանտ Բագրատյանի 0,1 տոկոսն Արցախի համար արած կա՞ք, որ իրար հերթ չտալով Նիկոլի գրած տեքստերը «թութականման» արտաբերում եք…

Ձեր Նիկոլն է Ալիևին կիրթ ու կառուցողական համարել, ոչ թե Բագրատյանը։

Բագրատյանի վարչապետության օրոք, մենք հաղթել ենք Ադրբեջանին, իսկ Նիկոլի վարչապետության օրոք՝ Ալիևը հոխորտում է Հայաստանի վրա, իսկ Փաշինյանը վատ աշակերտի նման լռում։

Հ.Գ.Դասականը քանիցս իրավացի էր, երբ նշում էր, որ դուք հաց ուրացող եք։

Հերթը հասավ Բագրատյանին։

Չարի վերջը մոտենում է, տղաներ և աղջիկներ»: