Գլխավոր Նորություններ Զգուշացե՛ք, նոր տեսակի գողությունների շարք է սկսվել. ահա, թե ինչ գրություն են...

Զգուշացե՛ք, նոր տեսակի գողությունների շարք է սկսվել. ահա, թե ինչ գրություն են թողնում գողերը

716

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը զգուշացնում է, որ Հայաստանում ավտոմեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել. անհայտ անձինք գողանում են մեքենաների պետհամարանիշները:

«ԶԳՈւՇԱՑԵ՛Ք, Մեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել, այս անգամ գողանում են մեքենայի պետհամարանիշները։ Հարգելի՛ քաղաքացիներ, նման խնդրի առաջ կանգնելիս անհապաղ դիմեք ոստրկանություն։ Հիշեցնենք, որ զույգ պետհամարանիշները գողանալու դեպքում ճանապարհային ոստիկանությունը նույն պետհամարանիշը չի վերականգնում։ Հ.Գ. նկարը Երևանում գողության իրական դեպքից է»,- ասված է հրապարակման մեջ։