Գլխավոր Նորություններ Համավարակը գտնվում է ծաղկման փուլում. պարոն վարչապետ, ուժային կառույց պետք չէ, առողջապահական...

Համավարակը գտնվում է ծաղկման փուլում. պարոն վարչապետ, ուժային կառույց պետք չէ, առողջապահական է պետք․ Հայկ Մանասյան

313

Մենք հիմա գտնվում ենք մի պրոցեսի մեջ, որն անխուսափելի է, բնական է, և հիմա մեզ հետ ավելի վատ պրոցեսներ են կատարվում, բայց մենք բոլոր խնդիրները դրել ենք մի կողմ ու տեսնում ենք, որ կորոնավիրուսից մահերը շատ են: Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ ասաց բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե չկա այնպիսի կառույց, որը կարողանա մարդկանց խելքի բերել:

«Վարչապետը նույն ժամանակ խոստովանում էր, որ ինքը կորոնավիրուսով է վարակվել, դա էլ նշանակում է, որ վարչապետին շրջապատող թիկնապահները, թիկնազորը, բանակը, Կառավարության ամենաուժեղ կոնսուլտանտները վարչապետի կողքին էին, բայց նա էլ կորոնավիրուս ունի: Ինչի՞ մասին է խոսքը, սրանից այն կողմ էլ ի՞նչ պետք հասկանալ, որ սա անվերահսկելի է»,- ասաց նա:

Մանասյանի խոսով՝ համավարակը գտնվում է ծաղկման փուլում. «12 հոգի այսօր, 19 հոգի երեկ եւ իմ կանխատեսումներով մնացել է 1–2 շաբաթ այսպիսի ծանր շրջանին»։

Նրա խոսքով՝ մեզ այսօր առողղջապահական կառույց է պետք, ոչ թե ուժային. «Պարոն վարչապետ, մեզ ուժային կառուց պետք չէ, այլ առողջապահական կառույց։ Առողջապահակն կուռ համակարգ է պետք եւ հիվանդանոցներում տեղերը վերջանում են, թե չեն վերջանում դա ձեր պրոբլեմն է, 5 անգամ ավելի շատ տեղ բացեք հարգելի կառավարություն, դուք դրա համար եք այդտեղ նստած։

Մանասյանի խոսքով՝ խնդիրներից մեկն էլ այն է, որ կորոնավիորւսից հիմնականում մահանում են քրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտները, որոնք ի վիճակի չեն որոշակի տարիքային շեմը հատեուց հետո դեղեր օգտագործել. «Հիմա կորոնավիրուսից ովքե՞ր են մահանում, հարգելի առողջապահության նախարար, ծանրակշիռ մեծամասնությունն ովքե՞ր են՝ սիրտանոթային հիվանդներ, շաքարային դիաբետ, քաղցկեղի մասին էլ խոսք չկա։ Ժողովուրդ ջան 65, 69 կամ 80 տարեկան մարդը 5 ձեւ դեղ պետք է խմի, որպեսզի իր սիրտանոթային եւ շաքարային դիաբետի հետ կապված խնդիրները լինեն կոմպենսացված, եթե մարդն այդ փողը չունի, իսկ մեր մոտ դեղերը վայրի շուկայի օրենքներով են սահմանվում եւ ինչ գներ ասես այդ դեղերի վրա կա։ Այդ մարդկանց դեղերը 100 տոկոսով անվճար պետք է լինեին, խորհրդատվություններն ու հետազոտությունները 100 տոկոսով անվճար»։

Գոտեպնդվեք։

Опубликовано Հայկ Մանասյան Среда, 3 июня 2020 г.