Գլխավոր Նորություններ Պարետը նոր կանոններ է հրապարակել

Պարետը նոր կանոններ է հրապարակել

183

Պարետ Տիգրան Ավինյանը նոր սահմանափակումների մասին է հայտնել։

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։

Մասնավորապես՝
 Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:

Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝
Հյուրանոցների համար,
 Երկարատև խնամքի հաստատությունների համար,
 Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար: