Գլխավոր Նորություններ Վիճաբանություն մետրոյում՝ ոստիկանության աշխատակցի և դիմակ չկրող ուղևորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վիճաբանություն մետրոյում՝ ոստիկանության աշխատակցի և դիմակ չկրող ուղևորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

471

Քիչ առաջ Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում վիճաբանություն տեղի ունեցավ դիմակ կրելուց հրաժարվող ուղևորի և ոստիկանության աշխատակցի միջև։

GPnews.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկանության աշխատակիցները հորդորում էին ուղևորին կա՛մ դիմակ կրել, կա՛մ դուրս գալ մետրոյից, սակայն ուղևորը հրաժարվում էր: Ոստիկանները շուրջ 10 րոպե գնացքը կանգնեցրել և պահանջել են, որպեսզի ուղևորը հեռանա: Սակայն վերջինս ոստիկաններից համառ է գտնվել և այդպես էլ դուրս չի եկել վագոնից: Ոստիկանները խոստացել են՝ երբ հասնեն «Բարեկամություն» կայարան, ուղևորն անպայման կտուգանվի:


Տեսանյութը՝ այստեղ։