Գլխավոր Նորություններ ՀՐԱՏԱՊ. Հնարավոր է Մեղրին փակեն. 160 հոգի մի ծնունդ անելու պատճառով ինքնամեկուսացել...

ՀՐԱՏԱՊ. Հնարավոր է Մեղրին փակեն. 160 հոգի մի ծնունդ անելու պատճառով ինքնամեկուսացել են

3536

Այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նույն հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի ներկայացրած նախագիծը,  որով առաջարկվում է մեկուսացված և ինքնամեկուսացված վարձրու աշխատողներին տրմադրել նպաստ՝ ժամանակավոր անաշխատունակության տրամաբանության սահմաններում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն անդրադառնալով նախագծին, նկատեց, որ այս պայմաններում հնարավոր է տուժել են նաև տնտեսվարողները, ավելին, եթե մեկուսացված աշխատողները չեն մասնակցում արտադրական գործընթացին, դրանից էլ է տնտեսվարողը տուժում, հետևաբար այս հարցի շուրջ  ևս քննարկումներ պետք է իրականացնեին:

«Հենց այս պահին ես տվյալ ունեմ, որ Մեղրիում 160 հոգի մի ծնունդ անելու պատճառով ինքնամեկուսացել են: Եթե մի ընկերությունում աշխատեր 50 հոգի, Դուք պատկերացնո՞ւմ եք , թե ինչ վնաս կարող է կրել ընկերությունը, որտեղ նրանք աշխատում են»,-նշեց պատգամավորը:

Ըստ պատգամավորի, այժմ ինքը բժիշկների հետ կապի մեջ է, հնարավոր է Մեղրին փակվի։

Արձագանքելով, Նարեկ Զեյնալյանն ասաց, որ եթե աշխատող մարդը այս կամ այն առողջական խնդիրների պատճառով չի աշխատում, ապա գործող օրենսդրությամբ, նա ստանում է անաշխատունակության նպաստ, որի դեպքում պետությունն այդ բեռը տնտեսվարողի հետ միասին կիսում է: