Գլխավոր Նորություններ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

96

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ,

Հարգելի գործընկերներ,



Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»,- ասվում է գրառման մեջ։

Դավիթ Անանյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 17-ին: