Գլխավոր Նորություններ ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից հատվածում ծառից կախված 30-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից հատվածում ծառից կախված 30-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

508

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ Ժամը 18:55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի անտառում՝ ցայտաղբյուրների հարևանությամբ, ծառից կախված տղամադու դի կա:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը և ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը:

Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները, ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են Երևանի բնակիչ, 30-ամյա Գրիգոր Ս.-ի դին: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: