Գլխավոր Նորություններ Արցախցի 25-ամյա Սաթենիկը մահացել է քաղցկեղից

Արցախցի 25-ամյա Սաթենիկը մահացել է քաղցկեղից

122

Մահացել է Արցախցի 25-ամյա Սաթենիկ Սաֆարյանը, որը պայքարում էր քաղցկեղի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

«Քիչ առաջ խորը վշտով տեղեկացա, որ Սաթենիկ Սաֆարյանի պայքարն իրեն պատուհասած ծանր հիվանդության դեմ ապարդյուն էր…

Սիրելի՛ Սաթենիկ, քո հարազատների ցավը բոլորինս է, քանի որ բոլորս քեզ հետ պայքարում էինք կյանքիդ համար: Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին:

Դու միացար լեգենդար ազատամարտիկ և հրամանատար հորդ՝ Սամվել Սաֆարյանին, ով իր մատաղ կյանքը դրեց հայրենիքի զոհասեղանին՝ հանուն քեզ, հանուն բոլորիս…

Ննջիր խաղաղությամբ…»,- նշված է նախագահի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։

Նշենք, որ կայքերում տեղեկություն էր տարածվել, թե Սաթենիկը կորոնավիրուսից մահացած 33-ամյա քաղաքացին է: Սակայն պետք է նշել, որ Սաթենիկը 25 տարեկան էր և քաղցկեղի դեմ առժամանակ պայքարելուց հետո է մահացել: