Գլխավոր Նորություններ Ով է նախարար Հակոբ Արշակյանին զենքով ուղեկցողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ով է նախարար Հակոբ Արշակյանին զենքով ուղեկցողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

7

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրեն զենքով ոչ մի մարդ չի ուղեկցում, ավելի ուշ նաև հրապարակել է այն տեսանյութը, որտեղից վերցվել է զենքով երիտասատդի ֆոտոն: 

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել։


Տարբեր տրամաչափի զենքերի միջոցով սեփական քաղաքացիներին, սեփական ժողովրդին լռեցնող մարդկանց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներն իրականում տարածել են Հայփոստի «Հատուկ միջոցների փոխադրման ծառայության» աշխատակցի նկարը, որն իմ այցի պահին գտնվում էր փոստի տվյալ տեղամասում։
Բոլորին լավ օր եմ մաղթում, պահպանեք անվտանգության կանոնները և առողջ եղեք»։

Սիրելի՛ հայրենակիցներ,Ցանկանում եմ տեղեկացնել, որ ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել։ Տարբեր տրամաչափի…

Опубликовано Hakob Arshakyan Четверг, 4 июня 2020 г.