Գլխավոր Նորություններ Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է, մի՛ արա. Վանեցյանը՝ Փաշինյանին

Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է, մի՛ արա. Վանեցյանը՝ Փաշինյանին

524

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին օրերին համաճարակային կանոնների խախտման դեպքերն արձանագրող լուսանկարների և տեսանյութերի հրապարակմանը, գրել է.

«Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում: Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է:   Մի՛ արա, պարզապես մի՛ արա»: